Համակարգը շատ նորմալ աշխատում է․ Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին
Հայաստանում մարտի 1–ից մոտ 40.000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն։
Նախարարի խոսքով` իրենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում են բոլոր խնդիրները, որոնց լուծում են տալիս։ Բացի այդ, ամփոփվում են շատ տրվող հարցերը և դրանց պատասխանում են։
«Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է։ Բայց ես, իհարկե, հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը, հասկանալով, որ ցանկացած նման բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ»,–ասաց նախարարը։
Ըստ նրա` քաղաքացիների բողոքները հիմնականում լինում են տեղեկատվության պակասից։ Օրինակ, քաղաքացին օգտագործում է մի դեղ, որը դեռ երկար ժամանակ իրեն պետք է ու նրան հետաքրքրում է՝ արդյոք ամեն անգամ պետք է գնա բժշկի։
«Մենք տեղեկացնում ենք, որ ոչ, դրա անհրաժեշտությունը չկա, կարող են մեկանգամյա դեղատոմսով բավականին երկար ժամանակ գնել այդ դեղերը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։ 2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...