Բայդենը մտադիր է նավահանգիստ հիմնել Գազայում հումանիտար օգնություն մատակարարելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջիկա ելույթում կհայտարարի Գազայում նավահանգիստ ստեղծելու առաքելության մասին, որը թույլ կտա լրացուցիչ հումանիտար մատակարարումներ անցնել, բայց չի ենթադրի ամերիկյան զորքերի տեղակայում անկլավում, ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Բայդենը հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնի ժամանակով (ուրբաթ վաղ առավոտյան Երևանի ժամանակով) հանդես կգա իր ամենամյա ուղերձով: Հայտարարվել է, որ Կոնգրեսին ուղղված ուղերձում նա կխոսի իր «պատմական ձեռքբերումների» մասին՝ որպես պետության ղեկավար։
«Այսօր երեկոյան նախագահը կհայտարարի, որ հանձնարարում է ԱՄՆ զինվորականներին ղեկավարել արտակարգ առաքելություն՝ Գազայի ափին միջերկրածովյան նավահանգիստ հիմնելու համար, որը կկարողանա նավեր ընդունել սնունդով, ջրով և դեղորայքով»,- ճեպազրույցում ասել է պաշտոնյան։