Վրաստանի հետախուզական ծառայությունը համաձայնագիր է ստորագրել Եվրոպոլի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը համաձայնագիր է ստորագրել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին։ Այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։
Հաղորդված տեղեկություններով՝ «Վրաստանի և Եվրոպական ոստիկանական գործակալության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին և Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլեն։
Փաստաթուղթը հիմնված է Վրաստանի և Եվրոպոլի միջև օպերատիվ և ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վրա, որը կազմվել է 2017թ. Նոր համաձայնագիրը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել հանցավորության դեմ պայքարը, հավելել են Պետական անվտանգության ծառայությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
«Ադրբեջանում ցավագին են ընդունում մի շարք երկրների պաշտպանության նախարարների այցերը ՀՀ». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանում խիստ ցավագին են ընդունում մի շարք երկրն...