Վաղարշապատ համայնքի ղեկավարը հարցաքննվել է․«Հետք»
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այդ մասին հայտնում են «Հետք»-ի աղբյուրները: Վարույթը նախաձեռնվել է «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» հոդվածի հիման վրա:
«Տեղեկացել ենք նաև, որ նշանակվել է երկու փորձաքննություն: Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից փոխանցում են, որ հարցաքննվող անձանց մասով տեղեկատվություն չեն տրամադրում, ինչպես նաև չեն կարող մանրամասներ հայտնել փորձաքննությունների վերաբերյալ՝ նախաքննության շահերից ելնելով:
Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել»,-գրել է լրատվամիջոցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։