Նման օբյեկտներն իրենցից ուղղակի սպառնալիքի աղբյուր են ներկայացնելու․ Զախարովա
Եվրոպայի հյուսիսում ամերիկյան միջուկային զենքի հայտնվելը ոչ թե կամրապնդի այդ զենքն ընդունող երկրների անվտանգությունը, այլ կթուլացնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպայի հյուսիսում ամերիկյան միջուկային զենքի հայտնվելու դեպքում այդ զենքն ընդունող երկրների անվտանգությունը ոչ միայն չի ամրապնդվի, այլ այն ակնհայտորեն կտուժի», - ճեպազրույցի ժամանակ ասել Է Զախարովան:
Նա ընդգծել է, որ մայրցամաքի մյուս երկրները ստիպված կլինեն դա հաշվի առնել։
«Պետք չէ ռազմական ստրատեգ լինել՝ հասկանալու համար, որ նման օբյեկտներն իրենցից ուղղակի սպառնալիքի աղբյուր են ներկայացնելու եւ, բնականաբար, անխուսափելիորեն ընդգրկվելու են ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի ուղղակի ռազմական բախման սցենարով որոշված օրինական թիրախների ցանկում ։ Իսկ մենք հասկանում ենք, որ հենց դրան են հարկադրաբար տանում ԱՄՆ-ի գործն ու նրա արբանյակները»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...
Պեսկովը՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշման մասին
ՌԴ-ին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ...