Մեզ դա դուր չի գալիս, և մենք դրան ասել ենք «բավական է»․ Պեսկով

Ռուսաստանը չի հանդուրժի իր կյանքին, ներքին գործերին և քաղաքականությանը միջամտելը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Մենք այլևս չենք հանդուրժի միջամտությունը մեր կյանքին, մեր ներքին գործերին, մեր քաղաքականությանը», - ասել Է Պեսկովը։


Նա նշել է, որ Ռուսաստանն ասել է «բավական է» որոշ երկրների քաղաքականությանը, որոնք թելադրում են, թե ինչպես պետք է ապրել:


«Այստեղ, ձեր մեջ, հաստատ կան տղաներ, որոնք եկել են մեր բարեկամ երկրներից, իսկ կան, որոնք, ցավոք, իրերն անվանում են ուղիղ, իրենց անուններով՝ ոչ բարեկամական։ Կան երկրներ, որոնք իրենց իրավունք են համարում ուրիշներին թելադրել, թե ինչպես ապրել։ Կան երկրներ, որոնք իրենց իրավունք են համարում թալանել այլ երկրներ՝ դա անվանելով համագործակցություն, բայց ըստ էության դա համագործակցություն չէ, դա նոր գաղութատիրություն է, դրա նոր կերպարանք», - ասել Է նա:


Նրա կարծիքով՝ կան երկրներ, որոնք ցանկանում են այլ պետություններին պարտադրել իրենց կենսակերպը, ընդ որում՝ պարսավելով այլ երկրների ու ժողովուրդների կենսակերպը, այն անվանելով սխալ, ժողովրդավարության իդեալներին հակասող:


«Մեզ դա դուր չի գալիս, և մենք դրան ասել ենք «բավական է» տարիներ առաջ։ Ցավոք, Երկրի վրա քիչ երկրներ կան, որոնք կարող են դրան ասել «բավական է»: Քիչ երկրներ կան, որոնք իսկապես կարող են իրենց մտքում ասել՝ «մենք ինքնիշխան պետություն ենք»», - ընդգծել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։


Նա վստահ է, որ դա կապված չէ երկրի հարստության, հզորության կամ ուժի հետ։ Դա կապված է այդ երկրի պատմական կոդի, մարդկանց ոգու հետ։


«Դրանք քիչ են, բայց դրանք մի շարք պետություններ են, մի շարք երկրներ՝ և փոքր, և մեծ, և միջին, որոնք նույնպես ցանկանում են ապրել այնպես, ինչպես ցանկանում են, ովքեր ցանկանում են հարգել ուրիշներին և ցանկանում են վստահ լինել, որ իրենց նույնպես լսում և հարգում են», - եզրափակել Է Պեսկովը:


Քաղաքականություն