Իրանի նախագահը հայտնել է՝ ինչ նպատաներով կօգտագործեն ատոմային էներգիան
Թեհրանին մեկուսացնելու նպատակով ԱՄՆ-ն փորձել է իրանաֆոբիա տարածել ողջ տարածաշրջանում, սակայն ձախողվել է: Այս մասին Ալժիրի Ազգային հեռարձակման ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:
Նրա խոսքերով՝ Իրանի թշնամիները, հատկապես՝ ամերիկացիները, մշտապես փորձել են առաջացնել իրանաֆոբիա և մոտեցնել արաբական իսլամական երկրներին Իսրայելի հետ, բայց ամենուր ձախողվել են: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ցանկանում է ազատ և ուժեղ իսլամական պետության և նրա սեփական միջուկային արդյունաբերության վրա ճնշում գործադրելու հնարավորություն ստանալ:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ատոմային էներգիան կօգտագործենք միայն խաղաղ նպատակներով և մինչև այժմ այս ընթացքից շեղումներ չեն հայտնաբերվել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկում է մեր միջուկային արդյունաբերությունը և արդեն 15 անգամ հայտնել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը խաղաղ է»,- ասել է Իրանի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...