Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով․ Նարիշկին

Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով: Այս մասին «Соловьёв Live»-ի եթերում հայտարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ 


Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «արևմտյան ուժերը» առնչություն ունեցել են քաղաքական գործչի մահվան մեջ, Նարիշկինը պատասխանել է․ - «Չեմ կարծում, որ սա ինչ-որ հատուկ ծրագիր է։ Բայց, ցավոք, մարդիկ ունեն մի յուրահատկություն՝ վաղ թե ուշ կյանքն ավարտվում է, նրանք մահանում են։ Իսկ, թե Նավալնին բնակա՞ն մահով է մահացել՝ այո՛»։


Նշենք նաև, որ Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն էր ավելի վաղ հայտարարել, որ Նավալնին մահացել է բնական պատճառներով։ «Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր», - Կիևում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել էր Բուդանովը՝ չհստակեցնելով, թե որտեղից իրեն նման տեղեկություն։


Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ 

Քաղաքականություն