ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վրաստանը չէր նստելու, նայելու, թե մենք ոնց ենք զարգանում». Խաչատուր Սուքիասյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնութանը։
Խորհրդարանական լսումների ժամանակ Սուքիասյանը հիշեցրել է, որ ռուս ռելոկանտները եկան Հայաստան։ Պատգամավորի խոսքով, կարևոր է, որ մասնագետը լինի Հայաստանում, միտք գեներացնի ու հարկ վճարի. «Այսօր միայն ու միայն պետք է աշխատենք բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ։ Երկու ճանապարհ ունենք՝ կամ մենք պատրաստենք այդ մասնագետին կամ մրցունակ հարթակ տանք, հնարավորություն տանք, որ նրանք տեղափոխվեն Հայաստան»,- ասել է նա։
Ըստ նրա, բոլոր երկրները հիմա մտածում են ինչպե՞ս անել, ինչպե՞ս հարթակ ստեղծել, որ որակավորված մասնագետները տեղափոխվեն իրենց մոտ. «Իհարկե, Վրաստանը չէր նստելու, նայելու, թե մենք ոնց ենք զարգանում։ Իրենք էլ իրենց հարթակը պետք է ստեղծեին։ Այնպես չէ, որ իրենք մեր դեմ ուղղված քայլ են արել, այլ ուզել են ավելի լավ պայման տալ, որ այդ մարդիկ գնան, Վրաստանում գործունեություն ծավալել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին
Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովային են նվիրել 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշը»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի ներկայացուցչից նվեր է ստացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հ...
«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը շատ ժամանակ կպահանջի». ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժ...