ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում հայտնաբերված Ադրբեջանի ԶՈՒ ծառայողը վերադարձվել է Բաքվին
Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, որը հատել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, վերադարձել է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել էր, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին», - ասված էր հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագած գյուղ, գիժ մարտ». Գագիկ Սուրենյան
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ու քաղաքապետի առջև խոնարհվում ու հարգում ենք, թող գան՝ խոսենք, մեր տները չքանդեն
Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է: Այս մասին հյտնում է Երևանի քաղաքապետարանը:Երևանի քաղաքապետարանը նախագիծն սկսե...
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...