ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են փաստաթղթեր
Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ:
Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Եգիպտոսի նախագահը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է հայ և եգիպտացի ժողովուրդների բազմադարյա սերտ կապերի փաստը` հավելելով, որ Եգիպտոսի հայ համայնքն իր ուրույն դերն ունի տարբեր ոլորտների զարգացման գործում:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Վարչապետ Փաշինյանը Եգիպտոսի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ և անդրադարձել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:
Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին
Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովային են նվիրել 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշը»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի ներկայացուցչից նվեր է ստացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հ...
«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը շատ ժամանակ կպահանջի». ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժ...