Կապի զանգվածային խափանման պատճառ են դարձել Կարմիր ծովում հուսիթների հարձակումները
Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումների հետևանքով կապի խափանումներ են եղել Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև: Այս մասին հայտնել է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը:
«Ասիայից տրաֆիկի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս տրաֆիկի 80%-ն անցնում է Կարմիր ծովի ստորջրյա մալուխներով», - ասվում է HGC-ի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հուսիթների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում:
Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած ուղղությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Ֆրանսիայից ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
«Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, և իշխանությունները, պատերազմին պատրաստվելու...
Հաագայի դատարանը երկու ռուս զինվորականների ձերբակալության օրդեր է տվել
Հայտարարության մեջ ասվում է, որ Սերգեյ Կոբիլաշը և Վիկտոր Սոկոլովը մեղադրվում են «հանցագործությունների մեջ, որոնք կատարվե...
«Քիմիկների» գործով կհարցաքննվի ԳՇ նախկին պետը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռ...