Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախազգուշացրել է ահաբեկչական սպառնալիքի աճի մասին
Բրիտանական հետախուզության աշխատակիցները բրիտանական իշխանություններին զգուշացրել են երկրում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
«Հետախուզության աշխատակիցները նախազգուշացրել են խորհրդարանի անդամներին, որ բրիտանական հողում ահաբեկչական հարձակման սպառնալիքը կտրուկ աճում է», -ասվում է նյութում:
Հրատարակությունը նշում է, որ բրիտանական հետախուզական ծառայությունները գաղտնալսում են ծայրահեղական բնույթի խոսակցությունները։ Հաղորդվում է, որ ծայրահեղականների սպառնալիքի այսպիսի մակարդակ չի նկատվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Տեղի պաշտոնյաները խոստովանել են, որ ահաբեկչական ակտիվության աճը կարող է սկսվել մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, որը սկսվում է կիրակի օրը՝ մարտի 10-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ի հետ
Հնդկաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող...
Ռուսաստանի բարեկամը և թշնամին լինելը հավասարապես պատվաբեր է. Պուտին
Ռուսաստանի բարեկամն ու թշնամին լինելը հավասարապես պատվաբեր է, բայց Ռուսաստանի Դաշնությունն ավելի շատ ընկերներ ունի։ Այս...