Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Գյումրի քաղաքի «ԱՐԹ-ՀԵՍՏԵԼ» ընկերությանը պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում կատարված ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը:
Փորձարկման արդյունքում տորթ «Նութելլա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումը վերացնելը։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբե...
Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար
Մարտի 8-ին Երևանում հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար. տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Քաղա...
Երևանում նոր ծառայություն է գործելու. Մեքենաներից աղբ նետելու դեպքում մեքենան կտարվի հատուկ պահպանվող տարածք
Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն, որին պատվիրակվելու է հասարակական կարգի պահպանության ոլորտում քաղաքապետի լիազո...