Հունաստանը կողմ է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, դեմ ենք ցանկացած ռազմական գործողության․ Նիկոս Դենդիաս
Պատմությունը միավորում է մեզ, մենք նման ողբերգության միջով ենք անցել, հալածանքների ու հետապնդումների, մեր ժողովուրդները միասին տառապել են՝ անցնելով ցեղասպանության միջով։ Սա ստեղծել է ամուր կապեր հայերի և հույների միջև։
Այս մասին Հայաստանի և Հունաստանի Պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ունենք էքսպանսիոնիզմ, միջազգային դաշնագրերի, ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտումներ։ Ամբողջ աշխարհի համայնքը պետք է ընդհանուր ճակատ ստեղծի՝ այս մարտահրավերների դեմ։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք կոնֆլիկտների առաջացումը կանխելու համար։
Այսօր մեր քննարկումների ընթացքում տարբեր գործնական եղանակներով քննարկեցինք երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։ Քննարկումներ ենք ունեցել երկկողմանի ռազմական ու տեխնիկական համագործակցության ուղղությամբ։ Ստորագրել ենք ռազմական համագործակցության ծրագրեր, որոնք կսերտացնեն երկու երկրները միջև համագործակցությունը ԶՈւ-ի ոլորտում։ Նախատեսում ենք հաջողված, նորարարական ձեռքբերումներ՝ նորարար պաշտպանության ոլորտում
Մենք գտնում ենք, որ կարևորագույնը խաղաղությունն է։ Հունաստանը կողմ է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- ասաց Նիկոս Դենդիասը»,- ասաց Նիկոս Դենդիասը։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը` սահմանային կուտակումների լուրերի մասին
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կա...
Փաշինյանի որոշմամբ Էդմոն Մարուքյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետի որոշմամբ Էդմոն Մարուքյանն ազատվել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:«Ղեկավարվելով «Դիվանագիտա...
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Արմեն Գրիգորյան
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ Ազգային ժողովում ճեպազրույցի...
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել...