Ադրբեջանի զինծառայողը փախուստի է դիմել եւ մոլորվել է. ՀՀ ՔԿ-ն նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցրել է
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ի հետ
Հնդկաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող...
Ռուսաստանի բարեկամը և թշնամին լինելը հավասարապես պատվաբեր է. Պուտին
Ռուսաստանի բարեկամն ու թշնամին լինելը հավասարապես պատվաբեր է, բայց Ռուսաստանի Դաշնությունն ավելի շատ ընկերներ ունի։ Այս...