Ղազախստանը կերկարաձգի նավթի արդյունահանման կամավոր կրճատումը
Ղազախստանը 2024 թվականի երկրորդ եռամսյակում կերկարաձգի նավթի արդյունահանման կամավոր կրճատումը օրական 82 հազար բարելով՝ ՕՊԵԿ+-ի շրջանակներում, ասվում է հանրապետության էներգետիկայի նախարարության թելեգրամյան ալիքում։
«Ղազախստանը 2024 թվականի երկրորդ եռամսյակում կերկարաձգի արդյունահանման լրացուցիչ կամավոր կրճատումը օրական 82 հազար բարելով՝ համաձայնեցնելով ՕՊԵԿ+-ի անդամ որոշ երկրների հետ», - հայտնում է գերատեսչությունը։
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ այսպիսով, մինչև 2024 թվականի հունիսի վերջը Ղազախստանում արդյունահանումը կկազմի օրական 1468 բարել։
«Հետագայում, շուկայական կայունությունը պահպանելու համար, այս հավելյալ արտադրության ծավալներն աստիճանաբար կվերադառնան՝ կախված շուկայական պայմաններից»,- նշել են նախարարությունից։
Գերատեսչությունում նաև նշել են, որ այս կամավոր կրճատումը ի լրումն օրական 78 բարելով արդյունահանման կամավոր կրճատմանն է, որն ավելի վաղ հայտարարել էր Ղազախստանը 2023 թվականի ապրիլին. այն կտևի մինչև 2024 թվականի դեկտեմբերի վերջը։
«Այս լրացուցիչ կամավոր կրճատումը նպատակ ունի ուժեղացնել ՕՊԵԿ+-ի երկրների կողմից ձեռնարկված նախազգուշական միջոցները՝ նավթի շուկաների կայունությունն ու հավասարակշռությունը պահպանելու համար», - ասվում է գերատեսչությունում: