ԱՄէ–ն կշարունակի կրճատել նավթի արդյունահանումը

Արաբական Միացյալ Էմիրությունները երկարացրել է նավթի արդյունահանման լրացուցիչ կամավոր կրճատումը օրական 163,000 բարելով, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի առաջին եռամսյակից մինչև երկրորդ եռամսյակ, հաղորդում է ԱՄԷ պետական ​​լրատվական գործակալությունը (WAM):


Նշվում է, որ մինչև հունիսի վերջ երկրում նավթի արդյունահանումը կկազմի օրական 2,912 միլիոն բարել։


Օրական 163 հազար բարելի կրճատումը գումարվում է 2023 թվականի ապրիլին հայտարարված 144 հազար բարելին, որը կտևի մինչև այս տարվա վերջ։


Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր 2024 թվականի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանման օրական 1 մլն բարելի կամավոր կրճատման մասին։ Լրացուցիչ կամավոր սահմանափակումների երկարաձգման մասին հայտարարել են նաև ՕՊԵԿ+-ի մի շարք այլ երկրներ՝ Քուվեյթ (135 հազար բար/օր), Ալժիր (51 հազար բար/օր), Օման (42 հազար բառ/օր):


Նույն ժամանակահատվածում Ռուսաստանը կնվազեցնի նավթի արդյունահանումը և արտահանումը օրական 471 հազար բարելով՝ յուրաքանչյուր ամիս տարբեր կառուցվածքով։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով, ապրիլին Ռուսաստանը կնվազեցնի արդյունահանումը օրական 350 հազար բարելով, իսկ արտահանումը` 121 հազար բարելով, մայիսին՝ համապատասխանաբար 400 հազար բար/օր և 71 հազար բար/օր, հունիսին արդյունահանումը կնվազեցնի միայն օրական 471 հազար բարելով։

Քաղաքականություն