Երևանի կենտրոնում հսկայական պատը փլուզվել է բնակչի ավտոմեքնայի վրա. սկսվել է գազի արտահոսք
յսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Պարզվել է, որ փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։
Կայքը գրում է, որ երջանիկ պատահականություն է նաև այն, որ փլուզումից րոպեներ առաջ նշված հատվածում աշխատանքեր են կատարելիս եղել շինարարները, ովքեր ընդմիջում անելու նպատակով դուրս են եկել շինհրապարակից ու տեղի է ունեցել փլուզումը։

Նմանատիպ հոդվածներ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը...
Կրակոցներ են արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ` Մալիշկա գյուղում
Մարտի 3-ին, ժամը 14։37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՆԳՆ-ն` «BMW»-ի և «Opel»-ի մասնկացությամբ վթարի մասին
Մարտի 3-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փող...