Ինչո՞ւ «Ozon»-ով պատվիրված ապրանքների մի մասը չի հասնում Երևան. պարզաբանում
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել էր «Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա» վերնագրով հոդվածը։
Tert.am-ը ստացել է «Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանի պարզաբանումը․
«Նախորդ շաբաթ ապրանքների առանձին խմբերի առաքման ժամանակ մաքսային անցակետում բախվեցինք որոշակի դժվարությունների: Խոսքը մարքեթփլեյսում ներկայացված տեսականու ընդամենը 1%-ին վերաբերում։
Մենք հաճախորդներին անմիջապես տեղեկացրել ենք, որ չենք կարող առաքել այդ սահմանափակ թվով ապրանքատեսակները և հայաստանյան շուկայի համար ժամանակավորապես կասեցրել ենք դրանց հասանելիությունը մարքեթփլեյսում։
Մնացած ապրանքները, որոնց առաքումն ուշացել է վերոնշյալ խնդրի պատճառով, կհասնեն պատվիրատուներին մոտակա օրերի ընթացքում։
Անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին։ Մեր աջակցման ծառայության մասնագետները օպերատիվ կերպով պատասխանում են հաճախորդների հարցերին և լրացուցիչ տեղեկացնում առաքման նոր ամսաթվերի մասին։
Նշենք նաև, որ Ozon-ի ստացման կետերն աշխատում են որպես ֆրանչիզա։ Այնտեղ աշխատում են ստացման կետերի սեփականատերերի կողմից ընտրված աշխատակիցներ, որոնք պատասխանատու են միայն հաճախորդին ապրանքը փոխանցելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար
Մարտի 8-ին Երևանում հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար. տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Քաղա...
Երևանում նոր ծառայություն է գործելու. Մեքենաներից աղբ նետելու դեպքում մեքենան կտարվի հատուկ պահպանվող տարածք
Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն, որին պատվիրակվելու է հասարակական կարգի պահպանության ոլորտում քաղաքապետի լիազո...
Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը
ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղ...