ԱՄՆ-ն արձագանքել է Պուտինի՝ միջուկային զենք կիրառելու մասին հայտարարությանը
Միացյալ Նահանգները նշաններ չի արձանագրում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն «նախկինում մասնավոր կարգով եւ ուղիղ կապի ուղիներով Ռուսաստանին է հասցրել միջուկային զենքի կիրառման հնարավոր հետեւանքները»:
«Ընդ որում, մենք որևէ նշան չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, և մենք կշարունակենք ուշադիր հետևել դրան»,-ասել Է Միլլերը:
Ի պատասխան լրագրողներից մեկի խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, Միլլերը պնդել է, որ ԱՄՆ-ն «արդեն բազմիցս լսել է անպատասխանատու հռետորաբանություն» Ռուսաստանի ղեկավարության կողմից:
Ռուսաստանի նախագահը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ ՌԴ-ում հնարավոր ինտերվենցիաների հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն, քան նախորդ դարաշրջաններում: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի հակառակորդները պետք է հիշեն, որ նա զենք ունի, որը կարող է թիրախներ խոցել իրենց տարածքում: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողությունները փաստորեն հանգեցրին եվրոպական անվտանգության համակարգի ապամոնտաժմանը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
Զելենսկիի աշխատակազմն արձագանքել է նրա՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այց...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ինչ է հայտնի
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գո...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է լինել Երևանում
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շ...