Ուկրաինայում տեղակայված են «Արևմտյան հատուկ նշանակության ուժերը». FT
Պաշտպանական ոլորտում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, մեկնաբանելով Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահի խոսքերը, Financial Times-ին ասել է, որ «արևմտյան հատուկ ջոկատայիններն» արդեն այնտեղ են։ Այս մասին գրում է RTVI–ը:
«Բոլորը գիտեն, որ Ուկրաինայում կան արևմտյան հատուկ ջոկատայիններ, նրանք պարզապես պաշտոնապես չեն ընդունել դա»,- պարզաբանել է թերթի աղբյուրը։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը FT-ին ասել է, որ դաշինքը չի նախատեսում զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ մենք՝ նրանց աջակցելու», - ասել է նա։
Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած Կիևին աջակցող համաժողովից հետո չի բացառել, որ կարող է արևմտյան երկրներից զորքեր մտցնել Ուկրաինա։ Սակայն, ըստ նրա, այս թեմայի շուրջ կոնսենսուս դեռ ձեռք չի բերվել։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի ուշ զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունն այլևս ոչ հավանական, այլ անխուսափելի կդարձնի։ «Այսպես ենք մենք գնահատում Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները՝ Ուկրաինա դաշինքի զինուժի հնարավոր ուղարկման մասին»,- ճեպազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռազմական բլոկի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ դաշնակիցներն Ուկրաինային աննախադեպ աջակցություն են ցուցաբերել 2014 թվականից ի վեր, սակայն այնտեղ ՆԱՏՕ-ի մարտական զորքեր տեղակայելու պլաններ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի...
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...