ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ստացվում է՝ քաղաքացիները չեն կարող իրենց ուզած բուժհիմնարկում պետպատվերի ծառայությունից օգտվել». Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանից հետաքրքրվել է պետպատվերի նոր կարգից։
«Սպասում էինք նախարարի հրամանին, և դրա լինելուց հետո տեսնում ենք, որ օֆերտայի դեպքում ակցեպտներն ընդունվում են, եթե պետպատվերի հայտի հաստատում կա նախարարության կողմից։ Ստացվում է՝ շատ բան չի փոխվել, և քաղաքացիները չեն կարող օգտվել իրենց ուզած բժշկական հիմնարկում իրենց ուզած ծառայությունից, եթե պետպատվերի հայտը չի բավարարվել։ Ուզում եմ պարզաբանել»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ եթե այլ բան են հասկանում, ապա ինչո՞ւ է նման կերպ գրված նախարարի հրամանում. «Վարչապետը այլ բանի մասին էր խոսում, որ դա պետք է ազատականացնել, և կարծես թե նախարարն էլ հաստատում էր»։
Գասպարյանը նշել է,թե օֆերտայի սահմանափակում չկա ֆինանսական չափի մասով. «Բայց օֆերտան ունի հստակ պայմաններ։ Այստեղ հաշվի են առնվել բոլոր այդ պայմանները, և մենք չենք կարող բոլորին, ով ունի լիցենզիա, պետպատվեր տալ»։
Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Դուք հաստատում եք, որ, այնուամենայնիվ, բոլոր լիցենզիա ունեցող կազմակերպություններում չէ, որ քաղաքացիները կարող են պետպատվերի շրջանակներում էդ ծառայությունից օգտվել, և սրա մասին մենք պետք է ուղիղ ասենք քաղաքացիներին, որովհետև կարծես թե խոսվել է հակառակի մասին, որ կարող են։ Հիմա, փաստացի, չեն կարող»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅԿՈՒԹ. Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր կիրականացվի
Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Հայտնում է Երևանի քաղաքապետարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ու քաղաքապետի առջև խոնարհվում ու հարգում ենք, թող գան՝ խոսենք, մեր տները չքանդեն
Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագած գյուղ, գիժ մարտ». Գագիկ Սուրենյան
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտր...