ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրաշքներն օրենքով ո՞նց եք կարգավորելու». Պատգամավորներն չհասկացան ՔՊ-ակաի ներկայացրած օրենքի նախագիծը
ԱԺ-ում քննարկվում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագծի հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Միքայել Թումասյանը նշեց, որ օրենքը լուծում է հետևյալ խնդիրը. «Դիցուք, քաղաքացին ձեռք է բերում նորակառույց շենքում իրավունքի վկայական և նախատեսված է, որ պետք է կառուցվի 10 հարկանի շենք, բայց ինչ-որ հրաշքով ավելանում են հարկերը և շենքը դառնում է, օրինակ, 14 հարկանի այստեղ խախտվում են քաղաքացու իրավունքները և նախագծով կանխվում են նման երևույթները»։
Նախագծի էությունն այդպես էլ հասկանալի չդարձավ օրենքի էությանը։
«Հայաստան խմբակցության» պատգամավոր Արման Ղազարյանն հարցրեց, որ եթե նախկինում կառուցման շինթույլտվության մեձ փոփոխություն է կատարվում, որով պետք է հարկերի քանակն ավելանա, ապա պետք է բոլոր համասեփականատերերը իրենց գրավոր համաձայնությունը տան, քանի որ շենքը բաժնային սեփականություն է։ Դա հրաշքով չի կարող կարգավորվել, դա գործող նորմ է։ Նոր բան չեք բերել, հիմա ի՞նչն եք ուզում փոխել»։
Թումասյանն ասաց, որ եթե կառուցապատողը ստացել է թույլտվություն, օրինակ 10 հարկանի շենքի թույլտվություն, մարդը ձեռք է բերել ոչ թե բնակարանը, այլ իրավունքի վկայականը, այնտեղ նշված է իր բնակարանի հասցեն քառակուսի մետրաժը և նա իրավունքի ունի ընդհանուր բաժնեմասից։ «Իսկ հրաշքը, պատկերացրեք, 10 հարկանի շենքի թույլտվությունը փոխում են ու դարձնում են 12 հարկ, հրաշքը դրա մասին է, որով խախտվում են բնակիչների իրավունքները»։
Ղազարյանը արձագանքեց. «Ճիշտն ասած՝ չեմ հասկանում հրաշքներն օրենքով ոնց են կարգավորվում, ասեք ինչ եք առաջարկում»։
Թումասյանն էլ պատասխանեց, որ օրենքի փոփոխությամբ ուզում են կանխել այդ հրաշքները, կամ եթե դրանք հրաշք չեն, պետք է տեղի ունենան բնակիչների թույլտվությամբ։
Օրենքի էությունը Ղազարյանին այդպես էլ պարզ չդարձավ, բայց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, «Ժամանակը լրացավ, հմի էդ ա»։