Քաղաքականություն

Լավրովն ու Ֆիդանը կհանդիպեն. հայտնի է՝ երբ

Լավրովն ու Ֆիդանը կհանդիպեն. հայտնի է՝ երբ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը այց կիրականացնի Թուրքիա, որի ընթացքում կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտության խաղաղ…

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը այց կիրականացնի Թուրքիա, որի ընթացքում կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ համապատասխան հայտարարությունում:


«Նախարարներն իրենց տեսակետները կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կվերլուծեն մարտական գործողությունների գոտում ընթացիկ իրավիճակը և կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, որը հնարավոր է բացառապես Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները Կիևի կողմից հաշվի առնելու պայմաններում»,- նշվում է հայտարարությունում:


Նշվում է, որ ռուսական կողմը նկատում է թուրք գործընկերների ձգտումը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250