Քաղաքականություն

Հռոմի պապը խոսել է Արցախից բռնի տեղահանվածների մասին

Հռոմի պապը խոսել է  Արցախից բռնի տեղահանվածների մասին
Հռոմի պապն աղոթքներով է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ այսօր Ֆրանցիսկոս պապն ընդունել է Վատիկան…

Հռոմի պապն աղոթքներով է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:


Նշվում է, որ  այսօր Ֆրանցիսկոս պապն ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս - պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։



Հռոմի պապը նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած հանդիպան համար։ «Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախչել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։


Նա անդրադարձել է աշխարհում ընթացող պատերազմներին ու հակամարտություններին՝ դրանք միշտ ողբերգական ու անհեթեթ անվանելով։ «Քանիցս աղաչեցի՝ «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …Եվ ամենից առաջ աղոթենք»,- ասել է Հռոմի պապը։ Նա նշել է, որ կաղոթի Հայաստանի համար։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250