ԱՄՆ-ում Կառլսոնին սպառնացել են Պուտինի հետ հարցազրույցի համար
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ իրեն ահաբեկել են ձերբակալությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի համար: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իմ փաստաբանները <...> ինձ ասացին, որ ինձ կձերբակալեն, եթե դա անեմ (հարցազրույց վերցնեմ Պուտինից)՝ պատժամիջոցների հետ կապված։ Եվ ես պատասխանեցի, որ չեմ ընդունում այդ որոշման օրինականությունը, քանի որ ես ամերիկացի եմ և պետք է կարողանամ խոսել ում հետ ուզում եմ։ Ես նաև զանգ եմ ունեցել գլխավոր իրավաբանի հետ, և նա ասել է, որ շատ բան կախված կլինի այն հարցերից, որոնք ես կտամ։ Ինձ ասել են, որ եթե ես շատ լավ լինեմ նրա հետ զրույցի ընթացքում, ապա ինձ կարող են ձերբակալել ԱՄՆ վերադառնալուց հետո։ Եվ ես պատասխանեցի, որ նրանք նկարագրում են ֆաշիստական երկր», - ասել է նա YouTube-ի բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում։
Կառլսոնը նշել է, որ փաստաբանների հետ նման բանակցությունները վրդովեցուցիչ է համարում, բայց նա որոշել է չհրաժարվել Ռուսաստանի առաջնորդի հետ հարցազրույցից, քանի որ ցանկանում էր «օգտվել իր ազատությունից»:
Պուտինի հարցազրույցը Կարլսոնին հրապարակվել է փետրվարի 8-ին և հավաքել ավելի քան 200 մլն դիտում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հարցազրույցի գլխավոր նպատակը Արևմուտքում տեղեկատվական շրջափակումը ճեղքելն ու լսելի լինելն է:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Մարտակերտ քաղաքի թանգարանը
Ադրբեջանցիներն ավերել են օկուպաված Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս մասին հայտնում է Արցախի «Հայքի մշակույթի օմբուդսմեն»-...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հայտնել Է Դ...