ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կմեռնենք, նոր եկեք քանդեք, տարեք». Լվովյան փողոցի բնակիչ
Այսօր գործընկերոջս՝ Պեդրո Զարոկյան-ի հետ, հանդիպեցինք Լվովյան փողոցի բնակիչներին, ովքեր երեկ քաղաքապետարանի մոտ վրդովված հավաքվել էին և իրենց հարցերի պարզաբանումն էին պահանջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը:
«Մարդիկ 40-50 տարի է, ինչ բնակվում են նշված հասցեով, տարիներով մուծում են գույքահարկ, անցկացրել են բոլոր կոմունիկացիաները, և այլն։ Բնակիչները հատուկ նշեցին, որ երկու օր առաջ քաղաքի կանաչապատումից էին եկել, նկարներ արել ու խոստացել, հարցը շատ լավ ներկայացնել քաղաքապետին։ Պաշտոնյան խոստումը փայլուն կատարեց և տիեզերական առաջին արագությամբ քաղաքային իշխանությունը նիստի ընթացքում հարցի լուծումը առաջարկեց՝ տարածքը ազատել, չկա բնակիչ, չկա խնդիր… Հետևողական ենք լինելու այս խնդրի հետ կապված»,- գրել է նա:
Հիշեցնենք` Տիգրան Ավինյանը հանձնարարել է այդ 26 հա տարածքից մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր քոլիկները:

















Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅԿՈՒԹ. Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր կիրականացվի
Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Հայտնում է Երևանի քաղաքապետարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ու քաղաքապետի առջև խոնարհվում ու հարգում ենք, թող գան՝ խոսենք, մեր տները չքանդեն
Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագած գյուղ, գիժ մարտ». Գագիկ Սուրենյան
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտր...