ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գովազդների հեռացման գումարները դատարանով պետք է պահանջենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել ապօրինի գովազդների ապամոնտաժմանը։ Զեկուցվել է, որ ապամոնտաժվել է 419 ինքնակամ տեղադրված գովազդ, որոնցից 28-ը՝ խոշոր ցանցային կազմակերպություններին պատճառող։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ գովազդային ընկերությունների հետ եղել են քննարկումներ, նաև երկար ժամանակ է տրվել գովազդային վահանակները ապամոնտաժելու և նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար․ «Դա տեղի չունեցավ, և հիմա ինքներս ենք ապամոնտաժում այդ խոշոր վահանակները։ Մենք մաքսիմալ գործընկերային ենք եղել, ավելի գործընկերային չի լինում։ Հետևապես, այդ ընկերություններն ասում են՝ չեն ուզում քաղաքում գովազդով զբաղվել։ Այդ գովազդային վահանակները մենք կհեռացնենք, ու դրա գումարն իրենք պետք է տան, որովհետև իրենց պարտականությունն էր։ Դատական կարգով մենք պետք է նաև այդ աշխատանքների գումարը պահանջենք։ Երեք ամիսն էլ առավելագույն ժամկետն է։ Գիտեմ՝ դժվար է, բայց պետք է անեք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅԿՈՒԹ. Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր կիրականացվի
Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Հայտնում է Երևանի քաղաքապետարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ու քաղաքապետի առջև խոնարհվում ու հարգում ենք, թող գան՝ խոսենք, մեր տները չքանդեն
Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագած գյուղ, գիժ մարտ». Գագիկ Սուրենյան
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտր...