ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալվել է ռուս տղամարդը, որը Թաքեր Կառլսոնի դեմ մահափորձ էր պլանավորել
Ձերբակալվել է ռուսաստանցին, որը հավաքագրվել է Ուկրաինայի պետական հետախուզության կողմից՝ Թաքեր Կառլսոնի դեմ մահափորձի համար: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով բերման է ենթարկվել ծնունդով Պոդոլսկից տղամարդ, որը աշխատում էր Ուկրաինայի պետական հետախուզության։ Նա պետք է պայթեցներ մեքենան, որով երթևեկում էր Թակեր Կարլսոնը Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Հայտնի է, որ տղամարդը պետք է պայթուցիկ սարք տեղադրեր մեքենայի տակ, որը գտնվում էր Four Seasons հյուրանոցի շենքի ստորգետնյա կայանատեղիում, որտեղ փետրվարի 1-ից 8-ը բնակվել էր Թակեր Կարլսոնը Ռուսաստան կատարած այցի ժամանակ։ Կասկածյալը բերման է ենթարկվել նախապատրաստական փուլում, նա չի կատարել իր ծրագրերը։ Հայտնի է, որ կասկածյալը խոստովանել է:
Նա հավաքագրվել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության կողմից 2023 թվականի նոյեմբերին։ Առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար «կուրատորները» կատարողին խոստացել են 4000 դոլար։
Ինքը՝ Թակեր Կառլսոնը, ով փետրվարի սկզբին հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, վստահ է, որ իրեն վերահսկում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները։ Նա ասել է, որ հսկողությունն իրականացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA): Կարլսոնի խոսքով՝ հետախուզական ծառայությունները հավաքագրված տվյալները հրապարակել են New York Times-ին՝ Պուտինի հետ հարցազրույցը խափանելու համար։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅԿՈՒԹ. Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր կիրականացվի
Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Հայտնում է Երևանի քաղաքապետարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ու քաղաքապետի առջև խոնարհվում ու հարգում ենք, թող գան՝ խոսենք, մեր տները չքանդեն
Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագած գյուղ, գիժ մարտ». Գագիկ Սուրենյան
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտր...