ՏԵՍԱՆՅՈՒԹ. 00 oo 000 համարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է, մինչև փետրվարի 28-ը աճուրդի պրոցեսում ենք. ՆԳՆ փոխնախարար
Ես չգիտեմ՝ ինչու են նման լուրեր տարածվում, որովհետեւ կա ստանդարտ կարգ, որը հանրայնացված է, որտեղ հստակ գրված է, թե աճուրդն ինչպիսի ընթացակարգով է իրականացվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը վաճառվել է 300 000 դոլարով:
«Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն 00 oo 000-ի համար չի հայտարարվել: Աճուրդը տեւում է 3 աշխատանքային օր, հետեւապես, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի իրականացման պրոցեսում ենք գտնվելու: Երբ աճուրդն ավարտվի, կիրազեկենք քաղաքացիներին: Այս պահի դրությամբ որեւէ վաճառք չի եղել տրամաբանորեն»,-ասաց նա:
Հարցին, այդ դեպքում որտեղից են այդ լուրերը, որտեղ անգամ նշվել է, որ գնորդը «Մերսեդես»-ի վարորդ է, փոխնախարարն արձագանքեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ քվեարկության ժամանակ էլ լուրեր էին տարածվել, թե արդեն վաճառված է, չնայած գնվում էինք համարանիշների ընտրության փուլում»:
Ինչ վերաբերում է նրան, որ տվյալ 00 oo 000 համարանիշի համար դիմել է 98 մարդ, նա աասաց. «Երբ մենք ասում էինք 98 կամ ավելի բարձր թիվ, դա վերաբերում էր քվեարկություններին: Պրոցեսը հետեւյալն է, սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդին, եւ հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է աճուրդի օրն ու աճուրդի ենթակա համարանիշների ցանկը: Պարտադիր չէ, որ մարդը քվեարկի ու մասնակցի աճուրդին, եւ հակառակը, կարող է անձը չքվեարկել, բայց հետո մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար: Այս պահի դրությամբ կոռեկտ չեմ համարում տվյալներ հրապարակել աճուրդի մասին: Այն մարդկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում: Ավարտից հետո կասենք, թե որ համարանիշներն են, որ զբաղեցված են:
Մեկնարկային գինը 20 մլն դրամ է: Մեկնարկային գները հաստատվել են ՆԳ նախարարի հրամանով, համարանիշների չափորոշիչները հաստատված են կառավարության որոշմամբ: 20 մլն դրամը վերաբերում է բացառապես այդ համարանիշին: Մնացածի դեպքում այլ գնային սանդղակ է առկա: Գները հասանելի են աճուրդի կայքում եւ arlis.am-ում: Նախասիրության հարց է, թե ով ինչ թվային կոմբինացիայով համարանիշ է նախընտրում»,-ասաց Արփինե Սարգսյանը:
Հիշեցնենք՝ երեկ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբույքյան էջը հայտնել էր, որ 00ՕՕ000 պետհամարանիշն աճուրդում վաճառվել է 300,000 դոլարով։ Նշենք նաև, որ աճուրդների կայքում նշված է, որ տվյալ պետհամարանիշն արդեն զբաղված է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅԿՈՒԹ. Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր կիրականացվի
Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Հայտնում է Երևանի քաղաքապետարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ու քաղաքապետի առջև խոնարհվում ու հարգում ենք, թող գան՝ խոսենք, մեր տները չքանդեն
Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագած գյուղ, գիժ մարտ». Գագիկ Սուրենյան
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտր...