Պատահարներ

Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում

Adrine Nidelyan 1 րոպե 551 դիտում
Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են խոտածածկ տարածքում և ծառերի մոտ առաջացած կրակի դեմ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից և որոշ հատվածներ բավականին դժվարանցանելի են, սակայն հրշեջներին ու պարեկներին կարծես թե հաջողվել է կրակի տարածումը կանխել։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է, տրանսպորտային միջոցների շարժը ժամանակավորապես արգելվել է։Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250