ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավայում ակտիվիստները գոմաղբ են լցրել ՌԴ-ի դեսպանի վիլլայի դարպասների դիմաց
Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման տարելիցի օրը Լեհաստանում ՌԴ դեսպանը «նվեր» է ստացել. Լեհ ակտիվիստները գոմաղբի կույտ են բերել այն վիլլայի դարպասների դիմաց, որտեղ նա ապրում է Վարշավայում։
Ակցիայի լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել է Լեհաստանում ուկրաինական սփյուռքի առաջնորդ, իրավապաշտպան Նատալյա Պանչենկոն։ Լեհերը հստակ ուղերձ են թողել դիվանագետին.
«Այո, ամեն ինչ պարզ երևում է: Սրանք այն վիլլայի դարպասներն են, որտեղ ապրում է ագրեսոր երկրի դեսպանը Լեհաստանում «Ռուսաստան = հիմարություն»: Մենք չենք ուզում ձեզ տեսնել Եվրոպայում: Հեռացե՛ք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ակցիայի մասնակիցներից Դոմինիկի խոսքով՝ դրա նպատակն է հստակ ազդանշան ուղարկել Լեհաստանի իշխանություններին և Եվրամիությանը, որ ժամանակն է ռուս դիվանագետներին Լեհաստանից վտարելու համար։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում:
«Մենք ցանկանում էինք հստակ ազդանշան ուղարկել Լեհաստանի իշխանություններին և Եվրամիությանը, որ ժամանակն է ռուս դիվանագետներին վտարել մեր երկրից: Ռուսաստանը պատասխանատու է ոչ միայն Ուկրաինայի դեմ հանցավոր ագրեսիայի, այլև շարունակվող հիբրիդային պատերազմի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Հայտնում է Երևանի քաղաքապետարա...
ՏԵՍԱՆՅԿՈՒԹ. Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր կիրականացվի
Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանաչապատման մեծ ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել գեներալ-մայորի տան առաջ
Երեկ, Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող բարձրահարկ էլիտար շենքի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ու քաղաքապետի առջև խոնարհվում ու հարգում ենք, թող գան՝ խոսենք, մեր տները չքանդեն
Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավին...