ՔՊ խմբակցությունը Փաշինյանի հետ փակ ձևաչափով քննարկելու է Մյունխենի ու Փարիզի հանդիպումները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը առաջիկայում փակ հանդիպում է նախատեսում ունենալ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Փաշինյանը օրենսդիրի իր թիմակիցներին ներկայացնելու է միջազգային վերջին այցերի՝ մյունխենյան բանակցությունների եւ Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները: Ինչպես մեզ ՔՊ-ից հայտնեցին, միջազգային կարեւոր այցերից հետո սովորաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ ամփոփելու արդյունքները. այս անգամ էլ բացառություն չի լինի:
ՔՊ-ականները հատկապես սպասում են Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, քանի որ մեծ սպասումներ ունեն դրանից: Իշխանականները նաեւ մեզ հայտնեցին, որ հանդիպման օրը դեռ հստակեցված չէ. կախված է վարչապետի գրաֆիկից. սպասում են»։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ France 24 հեռուստաընկերությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը Ամբողջական
Առաջնագծում իրավիճակը բարդ է, կարող է տարածքներ կորցնենք, բայց ավելի կարևոր է մարդկանց չկորցնելը
Առաջնագծում իրավիճակը բարդ է Ուկրաինայի զինված ուժերի համար, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, ասել է Ուկրաինայի...