Շոլցը կողմ է Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտպանել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրին։
ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգը համապատասխան պաշտոնը ստացել է 2014թ–ին։ Սպասվում է, որ նրա լիազորությունների ժամկետը կլրանա այս տարվա հոկտեմբերին։
Երեք անանուն դիվանագետների խոսքով ՝ ներկա պահին Ռյուտեի թեկնածությանը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շուրջ 20 երկիր:
Այնուամենայնիվ, գործակալության մեկ այլ աղբյուր նախազգուշացրել է, որ ռազմական դաշինքը դեռևս վերջնական համաձայնության չի եկել այդ հարցի շուրջ և ցանկացած պահի կարող է նոր ֆավորիտ հայտնվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի...
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․ «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմու...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...