Լոռիում նախկին «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվել․ Shamshyan
Փետրվարի 19-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքն են արձանագրել Լոռու մարզում։
Ոստիկանների կատարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին զանգահարել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ ինքը արցախյան բոլոր պատերազմների մասնակից է և լսելով ոստիկանների կոչը պատերազմներից հետո իր հետ բերած զենք ու զինամթերքը ցանկանում է հանձնել իրավապահներին և այն թողել է Նիզամի փողոցում գտնվող նախկին «Սրտաբանական» հիվանդանոց կոչվող տարածքում։
Անմիջապես նշված վայր են մեկնում ոստիկանության ծառայողները, ովքեր կատարված որոնողական և սանրման աշխատանքների արդյունքում կիսակառույց շինության մոտ հայտնաբերում են փաթեթներ՝ կապույտ գույնի բրդյա ծածկոց և պլաշե ծածկոց, որոնց մեջ արտաքին զննությամբ առկա է եղել 3 թմբուկավոր ատրճանակ, 2 «Մակարով» տեսակի նմանվող ատրճանակ, 1 «Վալտեր» տեսակի նմանվող ատրճանակ, 3 ինքնաձիգ, 1 կարճեցված փողով «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան, 1 կարճեցված փողով ողորկափող հրացան, 1 արկ, 11 նռնակ, 6 պայթուցիչ, 1 հակահետևակային ական՝ իր պայթուցիչով, 2 պահեստատուփ, 2 ժապավեն, 7,62 մմ տրամաչափի 45 փամփուշտներ, 2 տուփ փամփուշտներ՝ փակ վիճակում, 793 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ և 1 ցինկ՝ խոշոր տրամաչափի փամփուշտներ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել. այն պետք է գործեր ժամացույցով. մանրամասներ. ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
ՆԳՆ ոստիկանները ռումբ են փնտրում Գյուլբենկյան 33 հասցեում. ԶԼՄ
Այս պահին ՆԳՆ ոստիկանները ռումբ են փնտրում Գյուլբենկյան 33 հասցեում: Այս մասին հայտնում է Sputnik Armenia–ն: ՀՀ ՆԳՆ խոսն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանրամասներ՝ «խաչի կալցևոյում» ողբերգական վթարից․ կան զոհեր և տուժած
Փետրվարի 18-ին, ժամը 19։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Ավտովթար՝ Մասիս-Երևան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժած
Փետրվարի 18-ին, ժամը 19։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...