Նավալնիի մահվան մասին եզրակացությունում նշվում է «բնական պատճառների մասին»
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառները «բնական են», ասվում է քաղաքական գործչի մորը՝ Լյուդմիլա Նավալնայային ցույց տրված բժշկական եզրակացությունում: Այս մասին X-ի իր էջում գրել է գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նա նաև գործակալությանը հայտնել է, որ հետաքննությունը դիահերձել է Նավալնիի մարմինը։ «Այո, առնվազն պատճառաբանված բժշկական եզրակացությունը պատրաստ է»,- լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան գրել է Յարմիշը։
Նավալնիի մամուլի քարտուղարը պնդում է, որ քննիչները ցանկանում են ինքնուրույն հոգ տանել քաղաքական գործչի հուղարկավորության մասին, «որպեսզի հուղարկավորությունը տեղի ունենա գաղտնի, ծայրամասում, առանց հրապարակային հրաժեշտի»։ Յարմիշը հավելել է, որ Քննչական կոմիտեի աշխատակիցները «շատ պայմաններ են դնում, և դրանք անընդհատ փոխվում են»։
Ընդդիմադիրի մայրը խոսել է նաև այն մասին, որ քննիչները իբր պահանջում են Նավալնիի հուղարկավորությունը գաղտնի անցկացնել փետրվարի 22-ի երեկոյան։
«Ուզում են, որ դա արվի թաքուն, առանց հրաժեշտի։ Ինձ ուզում են տանել գերեզմանոցի ծայրամաս՝ թարմ գերեզմանի մոտ ու ասել՝ ահա քո տղան է պառկած։ Ես համաձայն չեմ սրա հետ: Ցանկանում եմ, որ դու, ում համար թանկ է Ալեքսեյը, ում համար նրա մահը անձնական ողբերգություն էր, հնարավորություն ունենաս հրաժեշտ տալ նրան»,- ասել է Լյուդմիլա Նավալնայան։
Համաձայն «Թաղման և հուղարկավորության գործերի մասին» դաշնային օրենքի 8-րդ հոդվածի՝ Նավալնիի մահվան պատճառը պարզելուց հետո նրա մարմինը երկու օրվա ընթացքում պետք է հանձնվի հարազատներին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի...
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․ «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմու...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...