Մերժվել է Մհեր Ենոքյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու դիմումը
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը վաղաժամկետ պայմանական ազատ չի արձակվի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատական դեպարտամենտից։
Դատավոր Մասիս Մելքոնյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում մերժել է միջնորդությունը։
Նշենք, որ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնոդություն էր ներկայացրել փաստաբան Զարուհի Մեջլումյանը։
Հիշեցնենք` 1996թ–ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը` Արամ Հարությունյանին։
Քրգործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևանի բնակիչ Ենոքյանը, համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են Աղաջանովին:
Դատաքննության ընթացքում Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։
Նշենք, որ 2022–ի սեպտեմբերի 2–ին որոշում է կայացվել Ենոքյանի պատժի կրման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ։
Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են բաց ռեժիմ։ Այդ ռեժիմով դատապարտյալն իրավունք ունի ժամը 08:00-20:00-ն դուրս գալ քրեակատարողական հիմնարկից։ Նա վերադառնալուց հետո կարող է քնել մյուս դատապարտյալներից առանձին՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի...
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․ «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմու...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...