
Մենք շարունակելու ենք լիարժեք աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի վարչապետ

Հայաստանը և Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ»: Այս մասին իր X–ի էջում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը՝ լուսանկար հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ. շնորհակալություն, հարգելի Նիկոլ Փաշինյան, մտքերի փոխանակության համար, որը հաստատում է մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր փոխադարձ ցանկությունը։
Մենք շարունակելու ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է գրառման մեջ։