
Ֆրանսիայի ՊՆ-ի հետ Հայաստան կժամանեն նաև մի շարք ընկերությունները. Politico

Politico պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարելիք այցին։
«Ռուսաստանն ուղղակիորեն սպառնացել է Սև ծովում գտնվող ֆրանսիական ինքնաթիռներին․ հինգշաբթի ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Սեբաստիան Լեկորնյուն․ «Մեկ ամիս առաջ ռուսական ՀՕՊ համակարգը սպառնաց խոցել ֆրանսիական ինքնաթիռը Սև ծովում, թեև մենք գտնվում էինք միջազգային ազատ գոտում, որտեղ պարեկություն ենք անում», - ասել է նախարարը ֆրանսիական RTL ռադիոյին:
Լեկորնյուի մեկնաբանությունները հնչում են Ուկրաինայի երկամյա պատերազմի արդյունքների նկատմամբ աճող հոռետեսության ֆոնին:
Եվրոպական կառավարությունները, սակայն, պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չունի առավելություն․ «Մոսկվայի՝ ավելի ագրեսիվ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը դժվարությունների մեջ է Ուկրաինայի մարտադաշտում», - ասել է Լեկորնյուն:
«Սա նույնքան հին է, որքան Սառը պատերազմը, բայց մենք տեսնում ենք ռուսական առանձնահատուկ ագրեսիվ դիրքորոշման վերադարձ», - ասել նա՝ հավելելով, որ Մոսկվան «խաղում է սահմանագծերի վրա»:
«Ռուսական ռազմանավի ներկայությունը Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բայ դե Սենի տարածքային ջրերում Ֆրանսիային «վախեցնելու» նպատակով են»․ ասել է նախարարը:
Ֆրանսիացի նախարարը պատրաստվում է Հայաստան մեկնել հինգշաբթի, ինչը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին նման այցն է և վկայում է Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական կապերի խորացման մասին:
Հայաստանը հեռանում է Մոսկվայի հետ իր պատմական հարաբերություններից, իսկ Փարիզը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի նախկին դաշնակիցների, այդ թվում՝ Մոլդովայի և կենտրոնական Ասիայի երկրների հետ:
Լեկորնյուի հետ Հայաստան մեկնող պատվիրակության կազմում են պաշտպանական արդյունաբերության ընկերություններ, այդ թվում՝ MBDA, Nexter, Safran, Thales և Arquus»։