ԵՄ-ը հաջորդ շաբաթ Լեհաստանին 6.3 միլիարդ եվրո կհատկացնի
Եվրամիությունը կարող է հայտարարել արդեն հաջորդ շաբաթ Լեհաստանին նախկինում արգելափակված 6,3 միլիարդ եվրոյի չափով վճարում հատկացնելու մասին՝ համավարակից հետո վերականգնման համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Միջոցների հատկացումն արգելափակվել է Եվրահանձնաժողովի կողմից՝ նախորդ կառավարության կողմից իրականացված լեհական դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ բողոքների պատճառով։
6,3 միլիարդ եվրո վճարումը կարող է լինել առաջինը 60 միլիարդ եվրոյից, որը տրվել է Լեհաստանին որպես COVID-19-ի վերականգնման խթանման ծրագրի մաս: Bloomberg-ը նշում է, որ այս քայլը կօգնի բարելավել հարաբերությունները Եվրամիության և Լեհաստանի նոր կառավարության միջև։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Ընդունվելուց հետո կպահանջվի նաև ԵՄ անդամ երկրների հաստատումը, ինչը նշանակում է, որ իրական վճարումները կարող են կատարվել ավելի ուշ: