Սպորտ
Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է Metaratings.ru-ն:
24-ամյա ֆուտբոլիստն առաջարկը մերժել է Հայաստանի և Թուրքիայի լարված հարաբերությունների պատճառով:
Գործը պաշտոնական բանակցություններին չի հասել, սակայն «Գալաթասարայը» մեծ ցանկություն է ունեցել ձեռք բերել հայ ֆուտբոլիստին: Հիշեցնենք նաև, որ ձմռանը Թիկնիզյանը մոտ էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին չէր կայացել:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» անցկացրել է 82 հանդիպում, դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0