Մարտունու քաղաքապետը՝ արտագնա աշխատողների պահանջի մասին

Հարցը բարձրաձայնված է, մարզպետը համապատասխան տեղերում խոսել, պայմանավորվել է, ներկայումս քննարկման փուլում է: Այս մասին այսօր մարտունցիների բողոքի ակցիայի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը:


Նշենք, որ Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունիի բնակիչները բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։


«Մարդիկ տեղեկացված եմ, որ հարցը քննարկման փուլում է: Մարդ կա, որ տեղեկացված չէ, բայց ընդհանուր առմամբ, տեղեկացված են: Մարդիկ հիմա փողոցը փակել են, պահանջում են մարզպետին, մարզպետն արձակուրդում է, հիմա ճանապարհին է, գալիս է հասնի»,-ասաց նա:


Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:


Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:


Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

Քաղաքականություն