Երևանում նորակառույց շենքերի բնակարանների գները կբարձրանան. ահազանգ
Երևանում շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման հետևանքով նորակառույց շենքերի բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։ Այս մասին Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ ասացին կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները։
Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները կվճարեն մի քանի անգամ ավել գումար։
«Դա ենթադրում է, որ բնակարաններն այլևս հասանելի չեն լինի այն ընտանիքներին, որոնք 800 000–ից 1 մլն դրամ եկամուտ ունեն»,- նշեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։
Կառուցապատողների խոսքով` եթե որոշումը չփոխվի, ապա շինարարության ոլորտում ներդրումներ անելը պարզապես անիմաստ կլինի։
«Երևանում գոտիներ կան, որտեղ տեղական տուրքի ու վճարի հանրագումարային թիվը 5–6 անգամ գերազանցում է շահութահարկը։ Սրանից հետևում է, որ կառուցապատողները կա՛մ էականորեն կբարձրացնեն վաճառվող տների գները, կա՛մ կառուցապատմամբ զբաղվելն առնվազն ձեռնտու չի լինի բիզնեսի համար, ու նրանք իրենց բիզնեսը զարգացնելու համար կգնան այլ երկրներ»,– ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Ըստ նրանց` շատերն արդեն հրաժարվել են ներդրումներից, քանի որ երաշխիք չունեն, որ վաղը նոր տուրքեր չեն սահմանվի պետական գրանցման կամ հասցեի տրամադրման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Արմավիրի դպրոցի տնօրենը՝ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ․ Aravot
Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու ար...
Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023-ին
Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակել...
Զինծառայության սահմանված կարգին ուղղված հանցագործության սուբյեկտ կլինի նաև կամավորը
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում և «Պաշտպանության մասին» օ...