Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023-ին
Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը` Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կադաստրի կոմիտեին` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշենք, որ 2022 թվականին Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում 11 բնակարան էին ձեռք բերել, կրկին Երևանում։
Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիները 2023-ին անշարժ գույք ձեռք չեն բերել ՀՀ–ում, մինչդեռ 2022-ին 2 անշարժ գույք էին գնել, մեկը` Երևանում, մյուսը` Լոռու մարզում (1 անհատական բնակելի տուն)։
«Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի քաղաքացիների կողմից 2023 թվականին վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 2 բնակարան Երևան քաղաքում և 1 հողամաս Արարատի մարզում: Նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացու կողմից վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան»,– հայտնում է կոմիտեն` չհստակեցնելով այդ երկրների քաղաքացիների ազգությունը:
Հավելենք, որ 2022 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չէին վաճառել։
Կադաստրի կոմիտեի ավելի վաղ հրապարակված տվյալներով` ՀՀ անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից 2023 թվականին իրականացվել է առուվաճառքի 4479 գործարք։ 1492-ի դեպքում օտարերկրացիները գնորդ են եղել, 2834-ի դեպքում` վաճառող, իսկ 153-ի դեպքում` 2 կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Արմավիրի դպրոցի տնօրենը՝ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ․ Aravot
Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու ար...
Երևանում նորակառույց շենքերի բնակարանների գները կբարձրանան. ահազանգ
Երևանում շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման հետևանքով նորակառույց շենքերի...
ՊԵԿ–ը կվերահսկի շահումով խաղերի բոլոր տեսակները․ մանրամասներ
ՀՀ–ում առաջին անգամ հնարավոր կլինի խաղային ոլորտի ցանկացած հատվածի վրա իրականացնել հսկողություն իրական ժամանակահատվածում...