ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել Եվրոպայի չեմպիոններին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով, զուռնա-դհոլով դիմավորեցին Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին և Հայաստանի հավաքականին, որը վերադարձավ Ռումինիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Երևան ժամանեց փետրվարի 20-ին Բուխարեստ - Քիշնեւ - Երեւան չվերթով 05:30-ին: Չեմպիոնների ժամանումը նախատեսված էր ավելի վաղ, բայց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ հետաձգված թռիչքով պայմանավորված թիմը կժամանի ուշացումով:


Օդանավակայանում չեմպիոնական տրամադրություն էր: Երկրպագուները պաստառներով, Հարությունյանի, Անդրեասյանի լուսանկարներով էին սպասում մեդալակիրներին:


Հաղորդվում է, որ չեմպիոններին դիմավորելու էին եկել ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Մասիս քաղաքի ներկայացուցիչներ, մարզիկների ծնողները, բարեկամներն ու ընկերները:




Քաղաքականություն