ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Լինդսի Գրեմի նկատմամբ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի քրեական հոդվածով (ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում) նրա նկատմամբ նոր քրեական գործ հարուցելուց հետո: Դա բխում է գերատեսչության հետախուզման բազայից։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«1955 թվականի հուլիսի 9- ին ծնված ամերիկացի Գրեմ Լինդսի Օլինը հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է գերատեսչության բազայում՝ առանց հստակեցնելու, թե որ հոդվածով: Ընդ որում, նշվում է, որ Գրեհեմի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Իրավապահ մարմիններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ԱՄՆ սենատորի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել: Ընդ որում, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել հոդվածը:
Լրատվամիջոցը նշում է, որ Սենատոր Գրեհեմը հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ։ Նա ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման տարբեր տարբերակներ էր առաջարկում։ Փետրվարի 18- ին նա հերթական անգամ առաջարկել է Ռուսաստանին ներառել ԱՄՆ-ի կողմից կազմվող ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում՝ դրա համար որպես պատրվակ օգտագործելով Ալեքսեյ Նավալնիի մահը:
Ավելի վաղ՝ փետրվարի 20-ին, Ռոսֆինմոնիտորինգը Գրեհեմին ներառել էր ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում։ Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական հոդվածով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել անցյալ տարվա մայիսին։ Այն ժամանակ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր քրեական գործ հարուցել Գրեմի ռուսատյաց արտահայտությունների փաստով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...