Էստոնիայում Ռուսաստանի օգտին գաղտնի գործունեության կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ

Էստոնիայում Ռուսաստանի օգտին գաղտնի գործունեության կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ: Էստոնիայի ներքին անվտանգության ծառայությունը ենթադրել է, որ հիբրիդային գործողությունը համակարգել են ռուսական հետախուզական ծառայությունները՝ էստոնական հասարակության մեջ վախ և լարվածություն սերմանելու նպատակով։


Կասկածյալները տարբեր դերեր են կատարել Էստոնիայում՝ կախված իրենց ռուս ղեկավարների ցուցումներից: Նրանցից ոմանք տեղեկություններ էին հավաքում, մյուսները հարձակումներ էին ծրագրում, որոնք հետո իրականացվեցին։ Գործակալները հավաքագրվել են սոցիալական ցանցերի միջոցով։


Պետական ​​դատախազ Տրիինու Օլևի խոսքով՝ ձերբակալվածների թվում կան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Էստոնիայի քաղաքացիներ։ Նրանցից ոմանք ունեն երկու քաղաքացիություն։


Վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ Էստոնիան «հաջողությամբ դադարեցրել է ռուսական հատուկ ծառայությունների հիբրիդային գործողությունը»։

Քաղաքականություն