Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում այս անգամ Սաղմոսավանքի և Նորավանքի մասին. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
«Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։
Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։
Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։
Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։
Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»,- գրել է Թաթոյանը:

Նմանատիպ հոդվածներ
Juli’s սրճարանում սնվելուց հետո կա առնվազն 20 թունավորված մարդ. «Հետք»
Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Այս մասին գրո...
Ռուսական օդանավակայաններ մարդկանց ճանապարհողներին և ողջունողներին կարող են արգելել մուտք գործել
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը նախատեսում է խստացնել օդանավակայաններում անվտանգության կանոնները: Գերատ...
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է․ Թաթոյան
Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստ...
Գյուղում լարված վիճակ է․ Ներքին Հանդի ղեկավար
Գյուղում լարված վիճակ է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդա...