Դրանք լկտի մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Յուլիա Նավալնայայի խոսքերն ամուսնու մահվան մեղավորների մասին, հայտարարել է, որ դրանք «բացարձակապես մերկապարանոց, լկտի մեղադրանքներ են Ռուսաստանի նախագահի հասցեին»: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ, մենք դա թողնում ենք առանց մեկնաբանության։ Իհարկե, դրանք բացարձակապես մերկապարանոց, լկտի մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին, բայց հաշվի առնելով, որ Յուլիա Նավալնայան այրիացել Է բառացիորեն օրեր առաջ, ապա ես դա կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Նավալնիի այրու ուղերձը, որում նա մեղադրում է ՌԴ նախագահին ամուսնու սպանության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...